Փաստ
Հատված 1915թ. փետրվարին կուսակցության կենտկոմի նիստում երիտթուրքերի գաղափարական առաջնորդ Նազըմի արտասանած ճառից
«Անհրաժեշտ է, որ երկրի վրա ոչ մի հայ չմնա, և պետք է վերանա Հայաստան հասկացությունը: Հիմա պատերազմ է, երբեք ավելի լավ հնարավորություն չենք ունենա: Չպետք է ուշադրություն դարձնել մամուլի բողոքներին կամ վախենալ մեծ տերությունների միջամտությունից: Կատարվածից հետո այլևս ոչ մի միջամտություն նշանակություն չի ունենա: Գործողությունները պետք է հանգեցնեն հայության ամբողջական ոչնչացմանը, և կարևոր է, որ անգամ մեկ հայ չփրկվի: Հավանաբար ձեզնից ոմանք գազանություն կհամարեն այդքան հեռուն գնալը: Կարող եք հարց տալ, թե ինչ վնաս են տալիս ծերերը, երեխաները, հիվանդները: Կամ գուցե գտնում եք, թե միայն մեղավորները պետք է պատժվեն… Աղաչում եմ, պարոնայք, թույլ մի տվեք: Տեղի մի տվեք զգացմունքայնությանը: Հակառակ դեպքում հենց մենք կկործանվենք:
Թեգեր` 1915թ












