Թուրքիան շարունակում է ռմբակոծել քրդական հենակետերը
Սեպտեմբեր 11, 2009թ. 13:26
CNN Turk հեռուտաալիքը տեղեկացրել է, որ թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները, Շրնաք, Շիիրթ և Հաքքարի շրջաններում, շարունակում են ռազմական գործողություններ իրականցնել Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ:
Աղբյուրի համաձայն, դրան զուգահեռ` իրանական բանակի ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտից հինգ ժամ շարունակ հրետակոծել են Քրդական բանվորական կուսակցության իրանական թև համարվող «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության ռազմաճամբարները, որոնք տեղակայված են Իրանի և Հյուսիսային Իրաքի սահմանամերձ գոտիներում:
armarlur.com
Թեգեր` CNN Turk, Հյուսիսային Իրաք












