Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

«Հրանտ Դինք» հիմնադրամը մրցանակ կհանձնի

Սեպտեմբեր 11, 2009թ. 13:46

Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամն այս տարվանից սկսած ամեն տարի Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, Հրանտ Դինքի միջազգային անվանական մրցանակ է հանձնելու:

Մրցանակը տրվելու է նրանց, ովքեր անտեսելով վտանգները, շարունակում են պայքարել հանուն խաղաղության և արդարության: Հիմնադրամի նպատակն է` այս կերպ աջակցել  այդ մարդկանց իրենց պայքարում:

Մրցանակին արժանի թեկնածուներին այս տարի ընտրելու է հիմնադրամը: Այդ նպատակով ստեղծել է կոմիտե, որի մեջ ընդգրկվել են Ալի Բայրամօղլուն, Ռաքել Դինքը, Դելա Դինքը, Ռոբեր Կոպտաշը, Բեթույլ Տանբայը, Էթյեն Մահչյուբյանը և Սիբել Ասնան: Տեղեկացնենք, որ հաջորդ տարվանից թեկնածուները ընտրվելու են միջազգային հանձնաժողովի կողմից:

Հրանտ Դինքի միջազգային մրցանակը հաձնվելու է երեքշաբթի օրը` սեպտեմբերի 15-ին, Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռեյ համերգային դահլիճում:


Թեգեր`

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`