Թել Ավիվը արժանի պատասխան է տվել Անկարային
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է հոկտեմբերին Իսրայել այցելել: Դավութօղլուն ցանկություն է հայտնել «հումանիտար այցելություն» կատարել նաև Գազայի հատված: Սակայն պաշտոնական Թել Ավիվը մերժել է թուրքական կողմի խնդրանքը և հայտարարել, որ եթե Դավութօղլուն ցանկանում է այցելել Պաղեստինի տարածք, ապա կարող է մեկնել Ռամալահ, այլ ոչ թե Գազա, որտեղ ՀԱՄԱՍ-ի կազմակերպությունն է իշխում: Այլ կերպ ասած իսրայելական կողմը հասկացնել է տվել, որ իր տարածքով նախընտրելի է, որ Թուրքիայի արտգործնախարարը այցելի այն հատվածը, որը գտնվում է երկրի օրինական նախագահ Մահմուդ Աբասի ու նրա գլխավորած ՖԱՏՀ շարժման ձեռքում: Իսկ եթե ցանկանում է այցելել Գազայի հատված և հանդիպել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ, ապա դա թող անի այլ ճանապարհով:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը միջազգային կառույցների կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
armarlur.com
Թեգեր` Ահմեդ Դավութօղլու, Իսրայել












