Թուրքիայում մեկնարկեց արձնագրություններին առնչվող ներքաղաքական քննարկումները
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ այսօր Անկարայում մեկնարկելու են ներքաղաքական քննարկումները` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ:
Քննարկումների համար նախատեսված է վեցշաբաթյա ժամկետ, որին կհաջորդի երկու երկրների կողմից արձանագրությունների ստորագրումը, ապա կներկայացվի խորհրդարանների վավերացմանը: Մատնանշված փուլերի ավարտից հետո փաստաթղթերը կմտնեն ուժի մեջ և պայմանավորվածության համաձայն` երկու ամիս անց կբացվի հայ-թուրքական սահմանը:
ներքաղաքական քննարկումների շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն առաջինը կհանդիպի և հայ-թուրքական պայմանավորվածությունների առնչությամբ բացատրություններ կտա խորհրդարանի նախագահ Մեհմեթ Ալի Շաինին: Դրանից հետո նա հանդիպումներ կունենա Թուրքիայում գործող քաղաքական կուսակցությունների հետ:
armarlur.com
Թեգեր` Ահմեդ Դավութօղլու, Անկարա












