Ադրբեջանական քարոզչական մեքենան խափանման եզրին է
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը, Day.Az-ին մեկնաբանելով <<Эхо Москвы>> ռադիոկայանին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի տված հարցազրույցը, նրան մեղադրել է ղարաբաղյան հակամարտության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վերաբերյալ իրականությանը իբրեւ չհամապատասխանող տեղեկություն տարածելու մեջ եւ տարօրինակ հետեւություն է կատարել. <<Տվյալ դեպքում զգացնել է տալիս Շավարշ Քոչարյանի մոտ բանակցային գործընթացի ման13րամասնությունների մասին տեղեկության բացակայությունը>>:
Հետաքրքրական է, որ <<գերտեղեկացված>> Պոլուխովը գոնե մի փաստարկ չբերեց հօգուտ իր դիրքորոշման եւ սահմանափակվեց մերկախոս մեղադրանքով: Ըստ երեւույթին, ադրբեջանական քարոզչական մեքենան, որի մոտ վերջերս ավելի ու ավելի հաճախակի են դարձել խաթարումները, ակնհայտորեն խափանման եզրին է: Բավական էր` Շավարշ Քոչարյանը թեթեւակիորեն հիշեցներ նաեւ ԼՂՀ փաստարկների մասին, որպեսզի վրա հասնի <<նեյնիմ-նեյնիմ>>-ի պահը:
Ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չուներ ասելու, իսկ չէ որ դադարն էլ պետք է լրացնել:
ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թեգեր` ԼՂՀ ԱԳ նախարարություն, Շավարշ Քոչարյան












