Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ

Սեպտեմբեր 9, 2009թ. 19:20

Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում  փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի  նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ այսուհետ եւս լուրջ ուշադրություն կդարձնեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կնպաստեն բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմանը այն առումով, որ այս գործընթացը առաջ շարժվի եւ ունենա դրական արդյունքներ:


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`