Դաշնակցությունը պատրաստվում է հացադուլի և նստացույցի
Armar.am կայքն արդեն տեղեկացրել է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պատրաստվում է` Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության դեմ բողոքի ցույցերի կազամակերպմանը:
Ինչպես Armar.am-ին հայտնել է ՀՅԴ Բյուրոյին մոտ կանգնած աղբյուրը, սեպտեմբերի 15-ից մոտ 100 դաշնակցականներ նստացույց են կազմակերպելու ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանցից 25-ը հայտարարելու են նաև հացադուլ:
ՀՅԴ քաղաքական ղեկավարությունը հույս ունի, որ նման ճանապարհով հնարավոր կլինի ազդել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն Թուրքիայի հետ խայտառակ պայմանագրի ստորագրման գաղափարից:
Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարում ՀՅԴ-ն չի պատրաստվում բավարարվել միայն նման հասարակական ակցիաներով: Շուտով Դաշնակցությունը հայկական քաղաքական դաշտին կներկայացնի մի փաստաթուղթ, որտեղ արտահայտված կլինեն կուսակցության մոտեցումները հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
armarlur.com
Թեգեր` ՀՅԴ












