Հարավային Կովկասի երկրները Եվրոմիության ուշադրության կենտրոնում
Սեպտեմբեր 14, 2009թ. 14:19
Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում հերթական անգամ կկայանա Եվրոմիության երկրների արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի երեք երկրներին` Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին օգնություն ցույց տալու մասին հարցերը: PanARMENIAN.Net լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրոմիության պաշտոնյաները նշել են, որ համանախագահող Շվեդիային առաջարկվել է կազմել փաստաթուղթ, որում կարտացոլվեն Եվրոմիության և Երեք պետությունների միջև համագործակցության նպատակները:
Ա.Գ.












