Գլխավոր » Լրահոս

ՀՅԴ-ն բացում է հայ գործարարների աչքերը

Սեպտեմբեր 14, 2009թ. 15:59

ՀՅԴ-ն  կազմել է մի ծավալուն փաստաթուղթ, որով  փորձելու է  «բացել հայ գործարարների աչքերը»` վերջիններիս  զգուշացնելով հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիայից եկող իրական վտանգների մասին: Ինչպես նկատեց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, եթե թուրքական օրենսդրությունը բավական կատարելագործված է և վտանգներ չի ստեղծի թուրք գործարարի համար, ապա այս առումով հայկական օրենսդրությունը խոցելի տեղեր ունի: Օրենսդրական բացերն արդեն խիստ անհանգստացրել են հայ գործարարներին: Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր տարված լինելով առավել էժանագին ապրանքներ Հայաստան ներկրելով, անտեսում  են այս կարևոր  հանգամանքը: «Այս դեպքում   տուժելու է միայն հայկական կողմը, քանի որ թուրքերը թե օրենքներով, թե ֆինանսապես առավել ապահովված են»:

Ա.Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`