Գլխավոր » Լրահոս

Մեր հասարակությունը պետք է պարտադրի փաստաթղթի փոփոխություն

Սեպտեմբեր 14, 2009թ. 16:34

«Ոչ մեր կուսակցությունը, ոչ էլ մեր հասարակությունը, բոլորովին բավարարաված չէ քննարկումների արդյունքներից: Իրականությունում մենք տեսնում ենք, որ կուսակցությունների և տարբեր խմբավորումների կողմից անցկացված քննարկումներին ուշադրություն չի դարձվում, սակայն Թուրքիայում Դավուդօղլուն հադիպումներ է անցկացնում տարբեր կազմակերպությունների  հետ, լսում նրանց կարծիքը, որոնք կարող են դեմ և կողմ լինել հայ-թուրքական արձանագությանը, իսկ մեզ մոտ նման բաները բացակայում են: Հավանաբար այն պարզ պատճառով, որ իշխանության ներկայացուցիչների փաստարկները  թույլ են»-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ-ն առաջարկել է անցկացնել խոհրդարանական լսումներ, սակայն դեռևս իշխանական կուսակցությունների կողմից պատասխան չի ստացել:

Վահան Հովաննիսյանը հավաստեց, որ արձանագրությունը պայմանագիր չէ, սակայն արձանագրության անվան տակ խցկված են պայմանագրային դրույթներ, մինչդեռ   պայմանագիր` որպես այդպիսին` չկա:

Փաստաթղթի հրապարակումից անցել է 2 շաբաթ և դեռևս իշխանության մասնակցությամբ քննարկում չի եղել:

«Որևէ փաստաթուղթ, որ ներկայացվում է որպես նախագիծ` չի կարող քարացած լինել և այն փոփոխելու նախագիծ անպայման պետք է լինի: Այլ հարցը է, որ փոփոխողները, ստորագրողները պետք է տրամադրված լինեն գնալ փոփոխությունների: Փաստաթուղթը փոփոխելու  մեխանիզմ անպայման կլինի, այլապես 6 շաբաթյա ժամկետ նախատեսված չէր լինի: Մեր հասարակությունը ևս պետք է փոփոխություններ պարտադրի: Վաղվանից   կտարածվի մի փաստաթուղթ, ուր հստակ նշված կլինի, թե մեր կուսակցությունը ո՞ր կետերում, ի՞նչ փոփոխություններ է առաջարկում, ավելին` պահանջում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Վերջինս դարձյան ընդգծեց, որ ՀՅԴ-ն չի պահանջում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, պարզապես, նրանք ցանկանում են որոշակի փոփոխություններ մտցնել արձանագրության տեքստում, իսկ ԱԳ նախարարի հրաժարականի պահանջը վաղուց իրականություն է, որը սակայն կարծես անտեսվում է վերջինիս կողմից:     Հովհաննիսյանն անհանգստացած է նաև այն հարցում, որ կուսակցությունների, տարբեր կազմակերպությունների քննարկումները հեռուստաընկերությունները ճիշտ չեն լուսաբանում, ահա թե ինչու  հասարակությունն անտեղյակ է իրականությանը: Վերջինս քիչ հավանական է համարում իշխանություն-ընդդիմություն հանդիպման  արդյունավետությանը:

Վահան Հովհաննիսյանը ձեռքում ուներ թղթերի փաթեթ, որում նշված էին այն պետությունները, որոնք ունեն միջպետական անհամաձայնություններ, սահմանային վիճելի հարցեր, սակայն հաստատել են դիվանագիտական հարբերություններ` առանց սահամանների փոխճանաչման: Սակայն մեր դեպքում պատկերն այլ է:

Վահան Հովհաննիսյանը սխալ համարեց նաև այն տեսակետը, թե հայ-թուրքական արձանագրության ընդդիմախոսները նաև  սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերություններին դեմ գնացողներ են. «Դիվանագիտական հարաբերությունները հաստատված են 1961թ. Վիեննայի կոնվենցիայով, որտեղ խոսք անգամ չկա սահամանների փոխճանաչման մասին»:

Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հացադուլի մասին ՀՅԴ որոշմանը. «Իսկ ինչ վերաբերում է հացադուլին, ապա դա հիմնականում ցուցադրական նշանակություն ունի, քաղաքակիրթ ազդեցության մեթոդ է, որի որոշումը կայացրել է ՀՅԴ Գերագույն Խորհուրդը»:

Ա.Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`