Գլխավոր » Լրահոս

Վաղը կմեկնարկի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը

Սեպտեմբեր 14, 2009թ. 18:12

AGHՎաղը կմեկնարկի չորրորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերյան առաջին նիստը: Մինչ այդ` սեպտեմբերի 11-ին, ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի նախագահությամբ` տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նստաշրջանի օրակարգի և 2009-ի սեպտեմբերի 15-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը:Ըստ այդմ, որոշվել է չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկել 113 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 82 հարց, միջազգային 12 պայմանագիր:Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 15-17-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 15 –ի ԱԺ նիստում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`