Դելա Դինքը խոստովանում է. «Հորս մահն աննպատակ չէր»
Լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Հրանտ Դինքի դուստրը` Դելա Դինքն այսօր Թուրքիա-Հայաստան սահմանի բացման մասին ասել է. «Հայրս այդ կամուրջներից մեկը դարձավ»:
Նման հայտարարություն Դելան արել է «Միլլիեթ»-ի լրագրող Դևրիմ Սևիմային և «Ակոսի» լրագրող Ռոբերտ Քոփթաշին համատեղ տված հարցազրույցում:
Նա շեշտել է. «Ես շատ կարևորում են երկու երկրների միջև սկսված երկկողմ բանակցությունները: Յուրաքանչյուրն իրենց պապերից գիտեն, լսել են իրենց անցյալի մասին: Երկու նախագահները (խոսքը Հայաստանի և Թուրքիայի նախագահների մասին է) կկազմակերպեն ճիշտ երկխոսություն: Եվ այդ երկխոսությունը վկայում է, որ հորս մահը աննպատակ չէր: Եթե հորս մահվան օրը` փետերվարի 19-ին սահմանը բացվի, հոյակապ կլինի»: Ապա հայտարարել է. «Սահմանի բացման օրը մենք բոլորս կգնանք և կհավաքվեն իր շիրիմի մոտ ու կասենք` «Մենք բոլորս եկել ենք»: Հորս ամենամեծ նպատակը Անատոլիայում ( Արևմտյան Հայաստանում-Ք.Մ.) լինելն էր: Այո, նա իր մտքով ու սրտով կապված էր այդ հողերին»:
Տեղեկացրել է, որ Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամն հետայսու ամեն տարի Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին կանցկացնի «Հրանտ Դինքի» միջազգային մրցանակաբաշխություն: Միջոցառումը լինելու է վաղը` Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռեյ համերգային դահլիճում:
Դելան շեշտել է, որ այս տարի լրանում է Հրանտ Դինքի ծննդյան 55 ամյակը և դրա հետ կապված մեծ միջոցառում է սպասվում: Նա չի ասել, թե ում է հաձնվելու Դինքի մրցանակը, բավարարվել է միայն այն տեղեկատվությամբ, որ երեք հոգի են մրցանակ ստանալու, որոնցից մեկը թուրք է, երկուսը օտարերկացի:
Բացի այդ հայտնի է դարձել, որ մրցանակաբաշխությանը հանդես են գալու Արտո Թունբոյաջայանը և Քարդեշ Թուրքյուլերը:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` Հրանտ Դինք












