Սերժ Սարգսյանը ԱՄՆ չի գնա
Armar-ը, հղում կատարելով թուրքական «Սաբահ» թերթին, տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում սպասվում է հայ-թուրքական քառակազմ հանդիպում, որին ներկա էին լինելու Սերժ Սարգսյանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանը և Ահմեթ Դավութօղլուն: Տեղեկությունը մեկնաբանել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը. «Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը և հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում: Սակայն Հայաստանի նախագահի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսված չէ»: Նույն աղբյուրի հավաստմամբ, սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի Երևանում և կմասնակցի իր անունից կատարվող ավանդական պաշտոնական ընդունելությանը:
armarlur.com












