Գլխավոր » Լրահոս

Դաշնակցականները նստեցին հացադուլի

Սեպտեմբեր 15, 2009թ. 16:08

Արդեն մի քանի ժամ է, ինչ ՀՀ Կառավարության և ԱԳ նախարարության շենքերի շրջակայքում ՀՅԴ կուսակցությունը  սկսել է նախօրեին  հայտարարած իր բողոքի ակցիանները: Այն իրականացվում է երեք ուղղություններով` հացադուլ, նստացույց և ստորագրահավաք: Այս պահի դրությամբ, ԱԳՆ-ի  շենքի հարակից տարածքում արդեն 24 հոգի հացադուլ է հայտարարել,  իսկ Կառավարության շենքի մոտ 50 մարդ մասնակցում է նստացույցի: ՀՅԴ գերագույն մարմնից մեզ տեղեկացրեցին, որ նախատեսում են բողոքի ակցիաներ անցկացնել մինչև հոկտեմբերի 15-ը: Բացի այդ, ՀՅԴ-ն պիկետի մասնակիցներին, անցորդներին ներկայացնում է  Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության իրենց կողմից առաջարկվող տարբերակը:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`