ԱՄՆ-ն Կովկասում խաղաղություն և կայունություն է փնտրում
Սեպտեմբեր 15, 2009թ. 17:38
Թուրքիայում Միայցյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջեմս Ջեֆերին հանդիպել է թուրքական մեջլիսի նախագահ Մեհմեթ Ալի Շահինին:
Հանդիպումից հետո, ԱՄՆ դեսպանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին:
Նա ասել է, որ Կովկասում խաղաղություն և կայունություն են փնտրում: Այդ նպատակով գործունեություն են ծավալել Մինսկի խմբի շրջանակներում: Ավելին աջակցում ենք Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գորընթացին:
armarlur.com












