Ստամբուլում Դինքի անունով փողոց է լինելու
Սեպտեմբեր 15, 2009թ. 18:33
Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող Շաֆակ փողոցը շուտով կրելու է Հրանտ Դինքի անունը։
Նման որոշում է ընդունել Շիշլի թաղամասի տեղական ինքնակառավարման խորհուրդն և արդեն անհրաժեշտ հարցումն ուղարկել Ստամբուլի քաղաքային իշխանություններին, որոնք էլ պետք է վերջնական թույլտվություն տան։ Ըստ որոշ աղբյուրների, քաղաքային իշխանությունների որոշումը նույնպես դրական է լինելու, և հավանականությունը մեծ է, որ մոտավորապես 1-1,5 ամիս հետո փողոցը կանվանափոխվի։
Շաֆակ փողոցը հատում է Հալասկարղազի պողոտան: Հիշեցնենք, որ այս փողոցների անկյունում է սպանվել Հրանտ Դինքը։
Ք.Մ.












