Գլխավոր » Լրահոս

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ` խորհրդարանում

Սեպտեմբեր 15, 2009թ. 18:56

g_imageԺառանգությունն ու ՀՅԴ-ն պահանջում են խմբագրել, իսկ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը  հավատում ու վստահում են

Ազգային ժողովի «Կանոնակարգ օրենք-ի համաձայն յուրաքանչյուր քառօրյայի երեքշաբթին` խորհրդարանական հայտարարությունների օր է:  Խորհրդարանականներն իրենց տեսակետներն հայտնեցին այս օրերին առավել հրատապ դարձած` հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորմանն ուղղված նախաստորագրված երկու արձանագրությունների մասին:

ՀՅԴ ԱԺ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում տեղեկացրեց, որ փաստաթղթերում պարունակվող դրույթները տագնապ են հարուցում և ՀՅԴ-ն հնարվոր քայլերի կդիմի` այն  բարեփոխելու համար: ՀՅԴ-ն բարեփոխված տարբերակն արդեն իսկ դրել է շրջանառության մեջ է և շուտով կկազմակեպվեն տարբերակի քննարկումները:

Հանրապետական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովի կարծիքով մեր իշխանություններն երբեք ժողովրդին մոլորության մեջ չեն գցի: ՀՀԿ-ի կարծիքը հստակ է` առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի կարող Հայոց Ցեղասպանության  ճանաչման գործընթացը դնել հարցականի տակ, իսկ Ղարաբաղյան հիմնախնդիրը` չի կարող լուծվել միակողմանի զիջումներով:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, որ վարում է  նախաձեռնողական քաղաքականություն, ունի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մեծ  հնարավորություն: Դալլաքյանի կարծիքով նախագահի քայլը իշխանության քննությունն է հայության և միջազգային հանրության առջև և  ժամանակը ցույց կտա կատարված` աննախադեպ քայլի պատմական լինելը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ինչպես իր ելույթում, այնպես էլ armarlur.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը չի հասկանում, թե ինչու պետք է այդ արձանագրությունը վավերացվի Ազգային Ժողովի կողմից: Պատգամավորի տեղեկացմամբ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն ԱԺ-ն` նախագահի առաջարկությամբ, պետք է միջազգային պայմանագրեր վավերացնի և ոչ թե արձանագրություններ: Բացի այդ, Ալավերդյանի կարծիքով, թե գործընթացային և թե տեքստային առումով այդ փաստաթուղթը հակասում է ազգային պետական շահերին: «Եթե արձանագրությունները չվերախմբագրվեն, ապա ոչ միայն կպառակտվի Հայաստանի հասարակությունը, այլ կխզվի հայրենիք-սփյուռք կապը»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը, տեղեկացնելով, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները դեմ  են քվեարկելու արձանագրություններին, եթե այն չխմբագրվի:

Ա.Գրիգորյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`