ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նոր համանախագահը կայցելի Ադրբեջան
Սեպտեմբեր 16, 2009թ. 15:33
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռոբերտ Բրադտկեն մինչև այս ամսվա վերջը կայցելի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է interfax-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թերրի Դեվիդսոնը:
«Աշխարհում ճանաչւմ ունեցող շատ դիվանագետներ բարձր են գնահատում Ռ. Բրադտկեին, որի փորձը դրական դեր կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող Ղարաբաղյան խնդրի խաղաղ և արդար կարգավորման գործում», – նշել է Թ. Դեվիդսոնը:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ով կլինի ԱՄՆ նոր դեսպանն Ադրբեջանում, ապա Թ. Դեվիդսոնն ասել է, որ դա հայտնի կդառնա միայն այն բանից հետո. երբ նախագահ Բարաք Օբաման առաջարկի իր թեկնածուին:
armarlur.com
Թեգեր` ԵԱՀԿ, Ռ. Բրադտկե












