Թուրքիայի կառավարությունը մտահոգված չէ ընդդիմության ճնշումներից
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուն շարունակելու է քննարկումները ընդդիմադիր ուժերի հետ։ Ինչ վերաբերում է երեկվա քննարկումներին, ըստ Դավութօղլուի, դրանք արդյունավետ չեն եղել: Այս առիթով արտգործնախարարը հայտարարել է. «Ընդդիմության տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումից, ինչը բնական է»:
Թուրքական հեռուստաալիքները հաղորդել են, որ Դավութօղլուն առաջինը հանդիպել է «Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Նուման Քուրտուլուշի հետ: Վերջինս հանդիպումից հետո ընդգծել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը ճիշտ չի լինի, «քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։ Ըստ նրա, եթե Թուրքիան սխալ քայլեր անի Հայաստանի հարցում, ապա ի հայտ կգան խնդիրներ Ադրբեջանի հետ, ինչպես նաև հօդս կցնդի այն մարտավարությունը, որը Անկարան փորձում է իրագործել Կովկասում: Ավելին, նա կանխատեսել է, որ դա կհանգեցնի նրան, որ Թուրքիան կկորցնի իր հանդեպ վստահությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև բոլոր թյուրքալեզու հանրապետություններում։
Իսկ «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը պնդել է, թե արձանագրություններում մի շարք դրույթներ, բացի սահմանը բացելու կետից, երկիմաստ են։ Ըստ նրա, այնտեղ ակնարկներ չկան Ադրբեջանի գրավյալ տարածքների, Կարսի համաձայնագիրը ճանաչելու մասին։ Նրա կարծիքով, որևէ բան հստակ չէ նաև «այսպես կոչված ցեղասպանության շուրջ պնդումների» վերաբերյալ. ինչ ընթացք կունենա և ովքեր կընդգրկվեն այս հարցի լուծման ուղղությամբ ստեղծվելիք միջկառավարական ենթահանձնաժողովում, նրանց համար հստակ չէ:
Երեկվա քննարկումները արտգործնախարարն ավարտել է «Ձախ-ժողովրդավարական» կուսակցության հետ, որի առաջնորդ Մասում Թյուրքերը հայտարարել է, թե հանդիպումը եղել է արդյունավետ և տեղեկություններով հագեցած։
Այլ կերպ ասած, երեք կուսակցությունների առաջնորդները տարբեր տեսակետներ են հայտնել: Սակայն Թուրքիայի կառավարությունը դրանից ամենևին էլ մտահոգված չէ, քանի որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը, որն արդեն իսկ իր հավանությունը տվել է` հօգուտ նախաստորագրված արձանագրությունների վավերացման:
armarlur.com
Թեգեր` Դավութօղլու, Թուրքիա













Barev Dzez. Karcum em, vor Erdoxann voroshaki djvarutyunner kunenan xorhrdaranumnaxagicn anckacnelu uxxutyamb` tepet 550 hoganoc mejlisum gerakshrum e nra` AZK kusakcutyuny (338 qve). Ynddimadir JHK (97 qve)xekavar Deniz Bayqaly bazmics haytararel e vor aranc adrbejanakan shaheri, hay-turqakan haraberutyunnerum arajyntac chi grancvi. Ays arumov aravel kosht dirqoroshum unen azgaynakannery (69 qve). Qvorumi hamar AZK-in anhrajesht e evs 29 qve apahovel. Mievnuyn jamanak Ankaran Lernayin Xarabaxi u Hyusisayin Kiprosi himnaxndirnerum erkaki standartner e kirarum.