Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արցախի ժողովրդը պե’տք է արձագանքի

Սեպտեմբեր 16, 2009թ. 18:36

Դաշնակցությունը որոշել է շարունակել ու    չդադարեցնել իր սկսած պայքարն այնքան ժամանակ,  քանի դեռ «Հայաստանը չի հրաժարվել արտաքին քաղաքական դաշտում թույլ տված  մի շարք սխալներից»  և չի ընդունել իրենց առաջարկած փոփոխությունները: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարություների կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին` ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը  մեզ հետ զրույցում  նկատեց, որ այսօր շատ կարևոր է  Արցախի ժողովրդի ակտիվությունն ու միջամտությունը այս խնդրին, ինչը նրա կարծիքով զարմանալիորեն   բացակայում է: «Եթե մենք այսօր չպայքարենք և Արցախն էլ այս հարցում  համապատասխան կեցվածք չընդունի, ապա պարզ է` Թուրքիան կկարողանա պարտադրել մի այնպիսի պայմանագիր, որով  կորոշվի նաև Արցախի ճակատագիրը` ի վնաս Արցախի»,- ասում է Հրանտ Մարգարյանը»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի«Ժողովրդավարահանրապետական» կուսակցության առաջնորդ  Դենիզ Բայքալի վերջին հայտարությանը, թե Ղարաբաղն ու հարակից շրջանները չպետք է գտնվեն հայկական զինուժի վերահսկողության տակ և որ Թուրքիայի համար չափազանց կարևոր է Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, պարոն Մարգարյանն անլուրջ է համարում մեկ պարզ պատճառով. « Թուրքիան արդեն իսկ խոսել է նախապայմաններից, որի մեջ շոշափվում է նաև ԼՂ-ի հիմնահարցը:  Էրդողանը բազմիցս հայտարարել է և այսօր էլ չի հրաժարվում, որ իրենք միջամտելու են արցախյան հիմնախնդի կարգավորմանը: Դա ցույց է տալիս, թե որքան է  շփացել  թուրքական կողմը, որն  սկսել է առավելագույնը պահանջել»: Հ. Մարգարյանին ցավ է պատճառում, որ մեր  երկրի նախագահը կարող է ճանաչել Կարսի պայմանագիրը,  ինչը շատ վտանգավոր կլինի և Արցախի համար»:

«Իսկ այս ընթացքում ԱԳ նախարարը փորձե՞լ է լսել դաշնակցականներին, գուցե հանկարծ որոշի համագործակցե՞լ  իրենց հետ»  հարցին պարոն Մարգարյանը պատասխանեց. «ԱԳ նախարարը ո՞ւմ հետ պետք է  համագործակցի. նա թխել է այս արձանագրությունները: Նրա համագործակցության կարիքն արդեն ոչ ոք չի զգում: Հիմա ինքը մի ճանապարհ ունի. փախչել և թաքնվել այս ժողովրդից»:

Վ.Վ.


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`