Գլխավոր » Լրահոս

ԱԳ նախարարը փորձեց սիրաշահել Դաշնակցությանը

Սեպտեմբեր 16, 2009թ. 19:00

Eduard_Nalbandyan_111008Այսօր Ազգային ժողովում  պատգամավոր-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ   ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փորձեց պարզել թե ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի թույլատրվի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին հատել հայ-վրացական սահմանը: Խնդրի` մինչ օրս չկարգավորված լինելը Վահան Հովհաննիսյանը որակեց «խայտառակ քայլ Վրաստանի կառավարության կողմից»: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան հարցին, տեղեկացրեց, որ վրացական կողմի հետ պարբերաբար քննարկվում են ոչ միայն այդ, այլև այլ հարցեր և բոլոր խնդիրները փորձում են լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին շրջանառության մեջ գտնվող նախաստորագրված արձանագրություներին, նախարարը տեղեկացրեց, որ եթե Դաշնակցության կողմից ներկայացված տարբերակին պատգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա չի վավերացվի ներկայումս շրջանառության մեջ գտնվող տարբերակը:

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`