«Հրանտ Դինքի» մրցանակը շնորհվեց ամուսնուս նման անվախ մարդկանց
Ինչպես տեղեկացրել էր armarlur.com-ը, այսուհետ «Հրանտ Դինքի» միջազգային հիմնադրամն ամեն տարի Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, միջազգային անվանական մրցանակներ է հանձնելու: Երեկ ուշ երեկոյան ավարտվեց մրցանակաբաշխությունն ու Դինքի միջազգային մրցանակը գտավ իր առաջին տերերին:
Մրցանակակիրներն են թուրք լրագրող Ալփեր Գյորմուշը և իսրայելցի լրագրող Ամիրա Հասսային: Ըստ կազմակերպիչների մրցամակը տրվել է նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` պայքարում են հանուն ազատության, արդարության և խաղաղության:
Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը հայտարարել է, որ այս մրցանակով գնահատական է տրվում այն ավախ մարդկանց ովքեր, իր ամուսնու նման չեն վախենում բարձրաձայնել ու պաշտպանել սեփական գաղափարները:
Տեղեկացնենք, որ «Հրանտ Դինքի» մրցանակին արժանացած երկու լրագրողներն էլ իրենց գործունեությամբ պայքարում են` իրենց երկրներում ժողովրդավարության և խաղաղության հաստատման համար: Ալփեր Գյորմուշը, որը լրագրությամբ է զբաղվել 1977թվականից, երկար տարիներ հետապնդվել և նույնիսկ 1996թ. դատապարտել է 3 ամսվա ազատազրկման: Նա իր հոդվածերում հիմնականում դատապարտել է Թուրքիայի կառավարման գործում զինվորականության դերը: Իսկ Ամիրա Հասսային իր երկրում հայտնի է, որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վերլուծող քաղաքական մեկնաբան, որ իր հոդվածներում քարոզել է հնդրի խաղաղ կարգավորման օգտին:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` Հրանտ Դինք












