Վրաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելված է
Սեպտեմբեր 17, 2009թ. 18:33
INTERFAX.RU կայքի հաղորդմամբ, Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող Ադրբեջանի ցամաքային տարածքով մտնել Ռուսաստան, ինչը պայմանավորված է ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալով:
«2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանի ԱՊՀ կազմից դուրս գալուց հետո այդ երկրի քաղաքացիները ինքնաբերաբար զրկվում են այն իրավունքից, որով արտասահմանի քաղաքացիներին իրավունք է վերապահված մուտք գործել ՌԴ և դուրս գալ Ադրբեջանի ցամաքային սահմանով»,- այս մասին ասվել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի Նախարարության հայտարարությունում:
armarlur.com












