Թալինցիներն Արցախում
Հայտնի է, որ արցախյան ազատամարտում Թալինը հերոսության և զոհաբերության իր բաժինն ունեցավ. շուրջ չորս տասնյակ թալինցի երիտասարդներ զոհվեցին Արցախյան ազատամարտի ժամանակ:
Այսօր էլ Թալինում անտարբեր չեն Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ, իսկ պարբերական հանդիպումները միայն ավելի են ամրապնդում այդ կապերը:
Երեկ Արցախ ժամանած թալինցիների պատվիրակությանն այսօր ընդունեց ԼՂՀ ԱԺ փոխնախա•ահ Ռուդիկ Հյուսնունցը:
Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի •լխավորությամբ եռօրյա այցով Արցախ ժամանած խումբը, որի կազմում էին պատերազմի և աշխատանքի վետերաններ, վաղ առավոտյան հասցրել էր լինել Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, ծանոթանալ զինվորների առօրյային: ՙՄեր համաքաղաքացիներից շատերի զավակներն այսօր ծառայում են Արցախի զինված ուժերում: Եվ այսօր մենք հնարավորություն ունեցանք անձամբ տեսնել ու •նահատել, թե ինչպիսի պայմաններում են ծառայում մեր զավակները,- ասաց Պատերազմի եւ աշխատանքի վետերանների միության` Թալինի տեղական մարմնի ղեկավար Վաչա•ան Հովհաննիսյանը: <Ուրախ ենք, որ մեր աչքերով տեսանք զորամասերում տիրող բարվոք վիճակը>:
Այնուհետև, հյուրերին ընդունեց ԱԺ փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցը: Հանդիպումը ջերմ էր ու անմիջական:
Այցը նաև ճանաչողական բնույթ էր կրում: Խմբի անդամներից շատերն Արցախում առաջին ան•ամ էին լինում: Տպավորություններն էլ բավական ջերմ էին:
Մեծ հայրենական պատերազմի վետերան Վաչա•ան Հովհաննիսյանը, որ ծատ հուզված էր հանդիպումից` ասաց. <արցախահայության հայրենասիրության ո•ին մեզ հետ միասին Թալին կտանենք>:
Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն իր հերթին խոստացավ` սա վերջին հանդիպումը չի լինելու:
Հյուրերը կլինեն նաև Գանձասարում: Իսկ վաղը նախատեսվում է այց Հադրութի շրջան:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












