Արմեն Մարտիրոսյանը պահանջեց գլխավոր դատախազի հրաժարականը
ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը համարում են թերի: «Եզրակացությունն ապացուցեց, որ ԱԺ-ն քաղաքական կառույց է և այս զեկույցը ևս քաղաքական է և ոչ հավասարակշռված»,- իր ելույթում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով զեկույցից տպավորություն է ստեղծվում, որ այն գրվել է դատախազությունում և խմբագրվել նախագահականում: Վերջինիս զարմացնում է, թե ինչու զեկույցում որևէ խոսք չկա սադրիչների մասին: Կամ դեպքի վայրում ինչ գործ ուներ զորքը` մինչև երկրում արտակարգ դրություն հայտարարելը: Պատգամավորի կարծիքով զեկույցն ընդհանուր առմամբ հետապնդել է մի նպատակ` կոծկել մանրամասները: Մարտիրոսյանը գլխավոր դատախազի աշխատանքը որակեց անբավարար և պահանջեց Աղվան Հովսեփյանի հրաժարականը:
Armar.am












