Գլխավոր » Լրահոս

Հունաստանում նոր դեսպան է նշանակվել

Սեպտեմբեր 18, 2009թ. 10:15

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Հունաստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի և Սլովենիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`