Գլխավոր » Լրահոս

Հայերը երբեք չեն դադարի պահանջել Հայոց Ցեղասպանության ճանաչումը

Սեպտեմբեր 18, 2009թ. 12:25

Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի ավագ աշխատակից Դեյվիդ Լ. Ֆիլիպսը  «Զաման» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին և հույս հայտնել, որ Թուրքիայի կառավարությունն աշխատում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ոչ թե Եվրամիության կամ Միացյալ Նահանգների պահանջները բավարարելու համար, այլ հանուն սեփական շահերի:

Թուրք լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է արգելք հանդիսանալ Հայաստան  Թուրքիա հարաբերությունների բարելավման համար, նա պատասխանել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առկա գործընթացի և ԼՂ հակամարտության միջև որևէ կապ չկա: Ավելին, ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու հաստատումը մեծապես կխթանեն  Լեռնային Ղարաբաղի բանակցությունները:

Ֆիլիպսը վստահ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա կապ հաստատել հայերի ու թուրքերի միջև, և կնպաստի փոխադարձ ըմբռնման խորացմանը: Սակայն ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության հարցին, ապա նա ակնարկել է, որ թուրքերը մեծ հույսեր չպետք է ունենան, քանի որ հայերը երբեք չեն դադարի պահանջել Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Նրա կարծիքով, պատմաբանները կհավաքվեն կլոր սեղանի շուրջ և կփորձեն ի մի բերել իրենց եզրահանգումները, սակայն չեն հասնի հստակ եզրակացության, որը բավարարի յուրաքանչյուր կողմին:

Այլ կերպ ասած` ամերիկացիները վստահ են, որ ցեղասպանության հարցը  չի սառեցվի:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`