Գլխավոր » Լրահոս

ՌԴ-ը և ԱՄՆ նախագահները համաձայնության են եկել հակահրթիռային պաշտպանության ստեղծման շուրջ

Սեպտեմբեր 18, 2009թ. 12:43

prprՌուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է ԱՄՆ դիրքորոշումը, որի համաձայն Եվրոպայում, մասնավորապես, Լեհաստանում և Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր չեն տեղակայվելու:

«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ նախագահ Մեդվեդևի տարածած հայտարարության մեջ, ասվում է. «Այդ թեման Լոնդոնում և Մոսկվայում ես քննարկել եմ ԱՄՆ նախագահի հետ: Մենք` մեր համատեղ հայտարարություններում նշել ենք, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք համատեղ գնահատեն աշխարհում հրթիռային տարածվածության ռիսկերը»:

Ռուսաստանի առաջնորդը նշել է նաև, որ Վաշինգթոնում արված հայտարարությունները ցույց են տալիս, որ համատեղ աշխատանքի համար բոլոր նախապայմաններն ստեղծված են: Պետք է նաև առարկայական խորհրդակցություններ տեղի ունենան այդ թեմայի շուրջ, ինչին Ռուսաստանը պատրաստ է:

«Ամեն դեպքում Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին ծրագրված իմ և ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպման ժամանակ լավ հնարավորություն կլինի կարծքիներ փոխանակել ռազմավարական կայունության բոլոր ասպեկտների, այդ թվում հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ», – հայտնել է ՌԴ նախագահը:

«Մենք գնահատում ենք ԱՄՆ նախագահի պատախսանատու մոտեցումը մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Ես պատրաստ եմ շարունակել երկխոսությունը», -ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ նախօրեին սենսացիոն հայտարարություն արեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը` տեղեկացնելով, որ Նահանգները հրաժարվել են իրենց ծրագրից Եվրոպայում, մասնավորապես Չեխայում և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`