Որևէ հայ պատմաբան չի քննարկի ցեղասպանության հարցը
Մեր այն հարցին, թե կընդգրկվի՞ արդյոք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատմական հարթությամբ զբաղվող հանձնաժողովում, որը որոշ քաղաքագետների պնդմամբ քննարկելու է նաև ցեղասպանության հարցը, վերջինս պատասխանեց.
«Ենթահանձնաժողովը կանոնակարգման խնդիր ունի: Ես կարծում եմ, որ որևէ հայ պատմաբան չի քննարկելու ցեղասպանության հարցը, ինչը չի կարելի ասել թուրքական կողմի մասին: Ամենակարևոր խնդիրը թուրքական արխիվներն ուսումնասիրելն է, որով թուրքերը կփորձեն հակառակը պնդել: Նրանք էլ իրենց հերթին պահանջում են Դաշնակցության արխիվները բացել: Սակայն ինչ վերաբերում է օսմանյան արխիվներին, ապա վաղուց երիտթուրքական կառավարության կողմից ցեղասպանությանը վերաբերող ապացույց- փաստաթղթերը ոչնչացվել են: Կան փաստաթղթեր, որոնք փակ են անգամ թուրք հետազոտողների համար, որի արդյունքում հայկական կողմը լուրջ խնդիրների առջև է կանգնում: Գիտնականները ուսումնասիրությունների համար պատմական հանձնաժողովում ընդգրկվելու կարիք չունեն: Ցեղասպանությունը քննարկող հանձնաժողովում որևէ հայ պատմաբան չի ընդգրկվի»:
Ա. Կ.












