Գլխավոր » Լրահոս

«Խնդիրը երբեք չի կարող կարգավորվել հայ ժողովրդի համար առանցքային հարցերի հաշվին»

Սեպտեմբեր 18, 2009թ. 16:07

aramԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը,  լրագրողներին ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, տեղեկացրեց, որ իրենք պնդում են, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանան առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, քանի որ երբեք չի կարող խնդիրը կարգավորվել հայ ժողովրդի համար երկու առանցքային հարցերի հաշվին: Բանակցությունների հիմնական խոչընդոտը, ըստ Ա.Սաֆարյանի, կարող է լինել Թուրքիայում և Ադրբեջանում   առկա այն տեսակետը, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորված է արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ: Սակայն, ըստ Ա.Սաֆարյանի, դեռևս վաղ է կանխատեսումներ կատարել բանակցությունների հետագա ընթացքի մասին, քանի որ առջևում դեռ բավական ժամանակ կա:

Armar.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`