Armar.am-ը շնորհավորում է իր վաստակավոր գործընկերներին
Սեպտեմբեր 18, 2009թ. 16:48
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ` «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Դանիելի Ավետիքյանին եւ «Գոլոս Արմենի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյանին լրագրության ոլորտում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու մասին: armarlur.com-ը շնորհավորում է իր գործընկերներին:












