Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը ողջունել է Էրդողանի հայտարարությունը

Սեպտեմբեր 18, 2009թ. 19:14

Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը,  Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը ողջունել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի  երեկվա հայտարարությունը, ըստ որի, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել  չի կարող, եթե Ադրբեջանին չվերադարձվեն գրավյալ տարածքները: Էրդողանի հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ  մոտ է, և եթե Հայաստանի կողմից  համապատասխան քայլեր չարվեն, Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի:

Սա խոսում է այն մասին, որ պաշտոնական Անկարան այլև ավելի  շփանալով` անթաքույց չի հրաժարվում իր դիրքորոշումից:

Զարմանալի չե՞ն հայկական կողմի այն հավաստիացումները, թե նախաստորագրված արձանագրություններում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող, առավել ևս, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող որևէ վտանգ չկա:

Վ.Վ.


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`