Գլխավոր » Լրահոս

Ցեխ շպրտել ցեխի միջի՞ց

Սեպտեմբեր 19, 2009թ. 14:42

Hrant1Թուրքիայում ծաղրածուները պետական պատվեր են կատարում

Թուրքական լրատվամիջոցներն այս գիշեր հեղեղվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացնելու մասին լրատվությամբ: Նախաձեռնության հեղինակը, այսպես կոչված, «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակություն» կազմակերպության ղեկավար ոմն Գյոքսել Գյուլբեյն է: Վերջինս Հայաստանի նախագահին մեղադրում է Խոջալույում ադրբեջանցիների «ցեղասպանություն» կազմակերպելու և իրականացնելու մեջ:  Գյուլբեյը նույնիսկ մամլո ասուլիս է հրավիրել ու հայտնել, թե Սարգսյանի դեմ հայցն արդեն ներկայացված է եվրոպական այդ հեղինակավոր դատարան:

Թուրք «հասարակական գործչի» այդ քայլն այնքան ծիծաղելի է,   որ ամենևին չարժեր դրան անդրադառնալ, մանավանդ, որ վերոնշյալ Գյուլբեյը, եթե հեղինակություն է վայելում, ապա միայն իր հարազատների շատ նեղ շրջանակում: Սակայն նման մարգինալների գործունեությունը ժամանակ առ ժամանակ բավական բարձր տրամադրություն է հաղորդում լրատվական ծանրաբեռնված հոսքից հոգնած ընթերցողներին: Սա այդ դեպքն է

Հիրավի` դարերը փոխվում են, փոխվում են նաև   արժեքային համակարգերը, բայց ծաղրածուների պահանջարկ` միշտ կա ու կա: Հավանաբար, դա է պատճառը, որ կրկեսային այդ կերպարները շարունակում են մնալ տվյալ երկրի ու հասարակության հայելին:

Ցեղասպանություն իրականացրած ժողովրդի այս ներկայացուցիչն այսօր փորձում է Հայաստանի ղեկավարներին մարդասպան ներկայացնել: Եթե այս ամենն այդքան ցավալի չլիներ, ապա կարելի կլիներ մի կուշտ ծիծաղել այդ էակի «նախաձեռնության» վրա: Չնայած, այս պարագայում չի կարելի վստահորեն պնդել, որ «նախաձեռնության» գաղափարն իսկապես պատկանում է այդ չնչին արարածին: Հաշվի առնելով թուրքական հասարակական կազմակերպությունների վերահսկվողության աստիճանը պետական հատուկ ծառայությունների կողմից, կարելի է վստահաբար պնդել, որ այդ էակը  կատարում է Թուրքիայի ղեկավարության անմիջական հրահանգները: Չի բացառվում նաև, որ այս գործում իր կեղտոտ մատն է խառնել նաև եղբայրական Ադրբեջանի ղեկավարությունը, որը նման էժանագին քարոզչական միջոցների համար միշտ պատրաստ է բավական կլորիկ գումարներ ծախսել:

Բայց, անկախ նրանից, թե ով է այս նախաձեռնության իրական հեղինակը, ակնհայտ է մի բան, որ այն լա~յն արձագանք կստանա թուրք-ադրբեջանական եղբայրական հասարակությունների կողմից: Որովհետև, ինչպես արդեն ասացինք, ծաղրածուները հասարակության հայելին են…

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`