Շամանն ասել է` անձրև չի գալու
«Մուսալեռ» հայրենակցական բարեգործական կազամակերպության նախագահ Պերճ Ղազարյանը ArmAr.am-ին տված հարցազրույցում ասաց, որ այս տարի ևս Մուսալեռում մեծ տոնախմբություն է կազմակերպվելու. «Այս պահի դրությամբ արդեն կաթսաները շարված են, ամեն ինչ պատրաստ է: Ժամը 17-ին սկսելու են հարիսա եփել, իսկ 19.00-ից մեծ խարույկ կվառվի և կսկսվի տոնախմբությունը` նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 94-րդ տարելիցին, որը կտևի ամբողջ գիշեր»:
Երեք տարի առաջ անցկացված մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում այսօր ապրում է 6000-7000, իսկ աշխարհում` շուրջ 15.000 մուսալեռցի:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոնախմբությունը նախաձեռնել և իրականացնում են մուսալեռցիները, որին մասնակցում են աշխարհի
տարբեր ծայրերից և Հայաստանի տարբեր մարզերից Մուսալեռ եկած հայեր: Տոնախմբությանը երգ ու պարով կմիանան նաև Գառնու և Մարտունու մշակութային տների սաները: Իսկ ինչ վերաբերում է եղանակային անակնկալներին, Պ. Ղազարյանը մուսալեռցուն հատուկ հումորով ասաց.«Մեզ մոտ մի շաման կա, նա էլ է ասել, որ այսօր անձրև չի գալու»:
Թեգեր` Մուսալեռ












