Նոր արգելք Թուրքիայի Եվրամիության անդամակցության վրա
Սեպտեմբեր 19, 2009թ. 17:10
Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքի տեղեկացմամբ, Կիպրոսի հունական ազգային խորհուրդը չորսօրյա համաժողովից անմիջապես հետո տարածել է մի հաղորդագրություն, որում նշվել է, որ Թուրքիան չի կատարել նավահանգիստներն ու օդանավակայանները բացելու վերաբերյալ իր պարտավորությունները, չի նպաստել խաղաղության հաստատմանը: Փաստաթղթում ասված է, որ Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացի նկատմամբ սանկցիաներ պետք է կիռարվի:
Այս հայտարարությունից պաշտոնական Անկարան խիստ անհանգստացած է:
ArmAr.am












