ԼՂՀ նախագահը ողջունել է իրավաբանների համահայկական առաջին համաժողովը
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության համաձայն` ուղերձում մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումը իր դերակատարությունը կունենա հայ իրավական մտքի զարգացման գործում:
Իրավական ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման և ամրապնդման հանգուցային բաղադրամասերից մեկն է: Այն առնչվում է և ներքին, և արտաքին քաղաքական հիմնահարցերին: Այս համատեքստում համայն հայության գիտական ներուժի համար բացվում է լայն դաշտ` Արցախյան հիմնահարցի իրավական տարբեր ասպեկտների ուսումնասիրություններ իրականացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել մեր փաստարկներն ու մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:
Այս տեսանկյունից, ԼՂՀ նախագահն իր ուղերձում իրավաբանների համահայկական համաժողովին, որը կազմակերպված է բարձր ներկայացուցչական մակարդակով` պետական իշխանության մարմինների, հայ ժողովրդի տարբեր հատվածների գիտական և քաղաքական շրջանակների մասնակցությամբ, յուրահատուկ կարևորություն է տվել: Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի իրավական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
ArmAr.am
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության համաձայն` ուղերձում մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումը իր դերակատարությունը կունենա հայ իրավական մտքի զարգացման գործում:
Իրավական ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման և ամրապնդման հանգուցային բաղադրամասերից մեկն է: Այն առնչվում է և ներքին, և արտաքին քաղաքական հիմնահարցերին: Այս համատեքստում համայն հայության գիտական ներուժի համար բացվում է լայն դաշտ` Արցախյան հիմնահարցի իրավական տարբեր ասպեկտների ուսումնասիրություններ իրականացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել մեր փաստարկներն ու մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:
Այս տեսանկյունից, ԼՂՀ նախագահն իր ուղերձում իրավաբանների համահայկական համաժողովին, որը կազմակերպված է բարձր ներկայացուցչական մակարդակով` պետական իշխանության մարմինների, հայ ժողովրդի տարբեր հատվածների գիտական և քաղաքական շրջանակների մասնակցությամբ, յուրահատուկ կարևորություն է տվել: Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի իրավական ոլորտում գործնական կապերի ընդլայնմ












