Լինենք արժանի մեր անկախությանը
Սեպտեմբեր 21, 2009թ. 10:56
Այսօր լրանում է Հայաստանի անկախության հանրաքվեի 18 ամյակը: Հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, առաջընթացի ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։ Անկախությունը ձեռք բերվեց շնորհիվ ազգանվեր համառ պայքարի, որի վերջին ակորդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր. Հայ ժողովուրդը միաձայն «այո» ասաց Հայաստանի անկախ եւ ժողովրդավարական պետության հռչակմանը:
«ArmAr-ը շնորհավորում է ողջ հայությանը` հայոց պետականության անկախության օրվա առիթով
Թեգեր` Հայաստան












