Գլխավոր » Լրահոս

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը` անկախության տոնի կապակցությամբ

Սեպտեմբեր 21, 2009թ. 11:51

Hovik Abrahamian«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի անկախության տոնը: Այս նշանավոր օրը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար:

Հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով` Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը և հաստատեց ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու իր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի ու միասնականության արդյունք էր:

Այս նշանավոր օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ ապագայում ևս անկախության հպարտ ոգին կառարկայանա հայ ժողովրդի ստեղծագործական նոր վերելքներով, իսկ մեր միասնությունը ճանապարհ կհարթի հայ ժողովրդի նորանոր հաղթանակների համար: Մաղթում եմ բոլորիս նորանոր հաջողություններ, բարեկեցություն և երջանկություն` ի բարօրություն Հայաստանի անկախ պետականության»:

Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`