Այսօր Խաղաղության միջազգային օրն է
Սեպտեմբեր 21, 2009թ. 11:59
1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 21-ը հռչակեց հրադադարի և բռնությունից հրաժարվելու` Խաղաղության միջազգային օր: Այդ օրվանից Խաղաղության տոնը նշում են միլիոնավոր մարդիկ բազմաթիվ երկրներում:
Այս տոնը մարդկանց կոչ է անում վայր դնել զենքերը և ոչ միայն մտածել խաղաղության մասին, այլ նաև ջանքեր գործադրել, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն և չլինեն թեժ կետեր, որտեղ թնդում են պայթյուններ և թափվում է արյուն:












