Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել արվեստագետների ու մանկավարժների

Սեպտեմբեր 21, 2009թ. 12:02

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների, ինչպես նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Սասուն Սերոբի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ-գրող, հրապարակախոս
Սոֆյա Արայի ԴԵՎՈՅԱՆԻՆ- պարուհի, «Պարի և հոգու» թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց
Հակոբ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ-գրող, հրապարակախոս (Կանադա)
Աիդա Մարատի ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ- պարուհի
Հասմիկ Ոստանիկի ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ-երգահան
Գեղունի Հովհաննեսի ՉԹՉՅԱՆԻՆ- կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Մովսես Կարապետի ՊՉԱՔՃՅԱՆԻՆ-գրող (Ֆրանսիա):
Ժորժ Արամայիսի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ- Երևանի թիվ 127 միջնակարգ դպրոցի ուսուցիչ
Ռաֆայել Դավթի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ-Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ
Ստեփան Սուրենի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ- Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն
Ալվինա Գեւորգի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ- Սյունիքի մարզի Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Գայանե Վռամի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ- Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն
Լիդա Սարգսի ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻՆ-Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Ցողիկ Ահարոնի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ- Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի ուսուցչուհի
Թերեզա Հրանտի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ -Երեւանի թիվ 128 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Օհան Լեւոնի ՕՀԱՆՅԱՆԻՆ- Լոռու մարզի Վահագնի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ:


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`