Գլխավոր » Լրահոս

Անպատեհ արտահայտությունները նախևառաջ վարկաբեկում են տվյալ ժողովրդին

Սեպտեմբեր 21, 2009թ. 12:30

Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամը Եվրահանձնաժողովի, Գլոբալ երկխոսության և Ֆրիդրիխ Նյումանի հիմնադրամի մասնակցությամբ անցկացրել է հանդիպում` «ԶԼՄ-ներում անհարգալից արտահայտություններին հետևելու» ծրագրի շրջանակում:

Քննարկումներին ներկայացվել է զեկուցագիր, որում նշվել են 50-ից ավելի լրագրողների և իրավական ներկայացուցիչների անուններ, որոնք նմանատիպ ազգայնական արտահայտություններ են արել` ժողովրդի մեջ ատելություն սերմանելով: Օրինակ` ներկայացված են այնպիսի արտահայտություններ, ինչպես  «հայի տեսակ», «անպատկառ թուրքաբնակ հույն, քո տեղը ճանաչիր», «կեղեքիչ հրեա», «ահաբեկիչ քուրդ», «գործող ժողովուրդը մեր հենարանն է» և այլն:

Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը գործելու է 18 ամիս և այդ ընթացքում հետևելու է Թուրքիայի «չորրորդ իշխանության» գործունեությանը: Աշխատանքների ընթացում չորս ամիսը մեկ պատրաստվելու են զեկուցագրեր, որտեղ վերլուծվելու են ԶԼՄ-ների թույլ տված «անպատեհ արտահայտությունները», որոնք ատելություն և թշնամանք են սերմանում բնակչության մեջ: Ըստ կազմակերպության,  միայն այս կերպ է հնարավոր պայքարել դրանց դեմ:

Հիշեցնենք, որ դեռևս 1997թ. Եվրահանձնաժողովի նախարարների կոմիտեն «անպատեհ հայտարարությունների» վերաբերյալ որոշում էր ընդունել և արգելել այնպիսի արտահայտությունները, որոնք կարող են ատելություն և թշնամանք սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ, ավելին, նպաստել ազգայնականների գործունեության ակտիվացմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`