Գլխավոր » Լրահոս

35.000 ստորագրություն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների

Սեպտեմբեր 21, 2009թ. 12:41

HID1ՀՅԴ-ի կազմակերպած հացադուլին, նստացույցին և ստորագրահավաքին արձագանքողների թիվը գնալով մեծանում է: 7 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 35.000 ստորագրություն:

«Ստորագրահավաքից մեր ակնկալիքներն արդարացվել են: Իմանալով նախապայամանների բուն էությունը` երիտասարդները միանում են մեր նախաձեռնությանը: Ժողովուրդը  Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին այնպես չէ տրամադրված, ինչպես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Մոտ 1.000 հոգի սիրիահայ, նույնքան իրանահայ է մասնակցել ստորագրահավաքին:Ստորագրողների թվում եղել են արտասահմանցիներ, ովքեր ծանոթանալով խնդրի էությանը` իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին»,- ասաց ՀՅԴ երիտասարդական թևից Դավիթ Հունանյանը:

Հացադուլի մասնակիցները թվով 24-ն են, ինչը խորհրդանշական է: Նրանց կազմը փոխվում է երկու օրը մեկ, իսկ նստացույցի մասնակիցները 50-ն են:

«21-րդ դարում իսկապես չպետք է լինեն փակ սահմաններ, դրանք պետք է լինեն բաց, բայց առանց նախապայմանների: Ստորագրահավաքը նպատակ ունի պարզել հասարակության կարծիքը : Հետաքրքրվողներին ծանոթացնում են նախաստորագրած արձանագրություններում առկա վտանգավոր կետերին, և նրանք, տեղեկանալով սպասվող վտանգին,  ստորագրում են: Ստորագրողների հոսքը գնալով շատանում է, քանի որ հասարակության լայն շետերը տեղեկանում են ստորագրահավաքի և նախաստորագրված արձանագրությունների վտանգի մասին: Առաջին օրերին հասարակությունը տեղեկացված չէր, սակայն հետո հոսքը մեծացավ»,- ասաց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Նարեկ Սահակյանը:

Ստորագրահավաքին կարելի  է  մասնակցել միայն Հանրապետության Հրապարակ այցելելով, իսկ համացանցային ստորագրության օգնությանը ՀՅԴ-ն չի դիմել, քանի որ վերջում այդ ցուցակները ներկայացվելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Այն լուրերը, որոնց համաձայն լրագրողներից մեկը այցելել էր նստացույցի և հացադուլի մասնակիցներին և նրանց մի մասին տեղում չէր գտել,  նստացույցի հատվածի պատասխանատու Վարդգես Աթոյանը հերքեց` ասելով, թե գուցե այդ լրագրողն այլ տեղ է գնացել: Ինչպես նշեցին նստացույցի և հացադուլի մասնակիցները,  ոստիկանների և ԱԳՆ-ի աշխատակիցների հետ խնդիրներ չեն առաջացել:

Ա. Կ.


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`