Գլխավոր » Լրահոս

Սեպտեմբերի 21-ը հայ ազգի ինքնության օրն է

Սեպտեմբեր 21, 2009թ. 14:37

HajrikjanՍեպտեմբերի 21-ի առիթով  Պարույր Հայրիկյանից փորձեցինք  պարզել, թե ի՞նչ խորհուրդ ունի Անկախության օրը նրա համար:ԱԻՄ առաջնորդն ասաց.

-Այսօր` սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ հավաքական վերաբերմունք ցուցաբերեց ապագայի հանդեպ` «այո» ասելով իր անկախությանը:  Այդ քայլով մենք ունեցանք ազգային ինքնորոշման առաջին օրը` ինքնորոշման այն ծառը, որի ճյուղն է անկախությունը: Ինքնորոշումը նաև ժողովրդավարություն է նշանակում, այն ժողովրդավար Հայաստանի գոյությունն է:   Անկախության օրը մայիսի 28-ն է, իսկ սեպտեմբերի 21-ը  հայ ազգի ինքնության օրն է, քանզի անկախության գաղափարն ու իրողությունը մենք վաղուց ունեինք:

-Պարոն Հայրիկյան, ըստ Ձեզ, Հայաստանի Հանրապետությունը` որպես անկախ պետություն,  այսօր ի զորո՞ւ է սեփական ուժերով լուծել մեր ազգային բազմաթիվ խնդիրները:

-Առանց այլ պետությունների միջամտության հարց չի լուծվում: Անգամ գերհզոր պետությունները հաշվի են առնում մյուսների կարծիքները: Սակայն Հայաստանն այլ խնդիր ունի: Նախևառաջ այն պետք է ազատագրվի ԿԳԲ-ականներից: Սա համազգային բացթողում է: Մնացած հարցերն ածանցյալ են: Այս պահին հիմնական խնդիրը ներդրված օտար տարրի օտարումն է ներկա ղեկավարության կազմից:

Ու՞մ նկատի ունեք «օտար տարր» ասելով:

-Դա սկզբունքային հարց է, իհարկե կա գաղտնի գործակալական ցանց: Այդ մասին անգամ պատմությունն է վկայում: Նման տարրերը միայն ՀՀ-ում չեն: Օրինակ` Լեհաստանում կարդինալի մակարդակով է եղել ներդրվողը: Մեզ մոտ նրանց պետք է բացահայտել: Իսկ բացահայտելու համար պետք է պարզել, թե նրանցից ովքե՞ր են ժամանակին աշխատել ԿԳԲ-ի հետ` ընդդեմ Հայաստանի: Նրանց գոնե ժամանակավորապես պետք է թույլ չտալ ղեկավար պաշտոններ զբաղեցնել:

Հ.Գ.-Վերջում Հայրիկյանը խորհուրդ տվեց առավել մանրամասն տեղեկությունների համար  դիմել  Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանին, քանի որ ինքը նախկին օմբուդսմենին է փոխանցել  հայաստանյան վերին էշելոններում հանգրվանած ԿԳԲ- ականների  ցանկը:

Ա.Կ.


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`