Թուրքիան պարտադրված է զիջումների գնալ քրդերի հետ
Սեպտեմբեր 21, 2009թ. 18:44
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի Դիարբեքիրի պետական թատրոնում առաջին անգամ քրդերենով կներկայացվի «Կենդանի մահ» կոչվող պիեսը: Սա Թուրքիայի համար արտառոց երևույթ է, քանի որ պաշտոնական Անկարան մինչ այժմ միանշանակորեն մերժել է նման քայլերը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, բեմադրության ցուցադրումը տեղի է ունեցել Դիարբեքիրում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս հանդիսանում է երկրի քրդաբնակ ամենամեծ քաղաքը:
Հիշեցնենք, որ երկար տարիներ քրդերենը Թուրքիայում արգելված էր, սակայն ներկայումս Եվրամիության ճնշման տակ պաշտոնական Անկարան ստիպված է որոշ զիջումների գնալ:
ArmAr.am












