Առանց ծխի կրակ չի լինում
Թուրքիան փորձում է կաշառելով փակել ճշմարտության բերանը
Թուրքական լրատվամիջոցներին շոկի մեջ է գցել ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային գրասենյակի թուրքերենի նախկին թարգմանիչ, թուրքական ծագումով ամերիկուհի Սիբել Էդմոնդսի նոր բացահայտումները: <Սաբահ> թերթը գրել է, որ Էդմոնսը տեղեկացրել էր, որ Օհայո նահանգի ընտրական հանձնաժողովի կողմից սկսված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը պաշտպանող կոնգրեսականներին, փորձում է կաշառել, անհրաժեշտության դեպքում գործի է դնում նաև շանտաժի միջոցը: Նույնիսկ բացահայտվել են կաշառակիրության դեպքերը:
Իհարկե, թուրքական կողմը սովորույթի համաձայն հերքել է նման մեղադրանքները, և դարձյալ` սովորույթի ուժով, այն որակել որպես հայկական լոբբի տարածած հերթական զրպարտչություն: Բայց ստիպված ենք մեր հարևաններին հիշեցնել` <Առանց ծխի կրակ չի լինում> ասացվածքը: Այն, որ Անկարան ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում պատմական փաստերը ժխտելու և հայ ժողովրդին վարկաբեկելու համար, այլևս հայտնի է ողջ աշխարհին:












