Գլխավոր » Լրահոս

«Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի ղեկավարությունը պատրաստվում է ներողություն խնդրել` սխալ հրապարակման համար

Սեպտեմբեր 22, 2009թ. 15:06

mk4Ինչպես հաղորդում է  «Panorama.am» լրատվական կայքէջը`  ռուսական «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականի ղեկավարությունը

փորձում է հարթել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած «կեղծ հարցազրույցի» շուրջ առաջացած սկանդալը: Հիշեցնենք, որ վերոնշյալ թերթում հրապարակվել էր «կեղծ հարցազրույց» ՀՀ նախագահի հետ` առանց Ս. Սարգսյանի լրատվական ծառայության հաստատման:

«Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը «Լուրերի Ռուսական ծառայությանը» (РСН) տված հարցազրույցում հաստատել է, որ նման վիճահարույց հարց առկա է:

Նրա խոսքով, թերթի ղեկավարությունը չի իմացել, որ հարցազրույցի տեքստը չի համաձայնեցվել ՀՀ նախագահի աշխատակազմի հետ:

«Կոպիտ սխալ է թույլ տրվել: Լրագրողը գտնվել է Հայաստանում, եղել է նախագահի մոտ, ուրիշների հետ հարցեր է տվել ՀՀ նախագահին, այդ հարցազրույցն ուղարկվել է ՀՀ նախագահի լրատվական ծառայությանը: Բայց թողարկող խմբագրի կոպիտ սխալի հետևանքով, չհամաձայնեցված հարցազրույցն է գնացել հրապարակման: Մենք ներողություն կխնդրենք նախագահի աշխատակազմից, մենք այս պահին աշխատում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հետ», –ասել է «ՄԿ»-ի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը:

 

Նկատենք, որ «ՄԿ»-ի կայքէջում երեկ տեղակայված այսպես կոչված հարցազրույցը ՀՀ նախագահի հետ այսօր արդեն չկա:

АrmAr.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`