Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանը պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հանդես գալ ելույթով

Սեպտեմբեր 23, 2009թ. 11:50

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ից 29-ը կլինի Նյու Յորքում`  մասնակցելու  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 64-րդ նստաշրջանին: Նախատեսվում է, որ ԱԳ նախարարը հադես կգա ելույթով:

Կան տեղեկություններ, որ Նյու Յորքում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Ռոբերտ Բրադկեի և Բեռնար Ֆասյեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`