Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Ադրբեջանի նավթային միֆը հօդս է ցնդում

Սեպտեմբեր 23, 2009թ. 14:30

neftԱդրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, թե Հայաստանը տնտեսապես  հարկերի վրա հենված պետություն է`առանց այլ եկամուտների: Ադրբեջանական լրատվամիջոցները «բարի ցանկություն» դրսևորելով   հայերիս նույնիսկ խորհուրդ են տալիս`  «սովամահ լինելու վտանգից ազատվելու համար» աննկատ անցնել սահմանն ու ապաստան խնդրեն Ադրբեջանից: Սակայն  ադրբեջանական հեքիաթն այսքանով չի ավարտվում. Սրանք` իրենց քոչվոր ցեղին հատուկ հոգեբանությամբ  շարունակում են մեզ խորհուրդներ տալ, թե  պատրաստ են հայ «փախստականներին» Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխել  «երանելի» Եվրոպա, որտեղ հայերը կապրեն «անհոգ և հանգիստ կյանքով»: Ինչպես ասացինք, սա, պարզորոշ ի ցույց է դնում քոչվոր ադրբեջանցիների հոգեբանությունը:

Հասկանալի է նաև, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց այսօրինակ հոխորտանքները. անշուշտ,  Ադրբեջանի նավթային պաշարներով, որի շուրջ  այս երկրի իշխանությունները տարիներ շաունակ իրենց նավթային միֆն են ստեղծել:

Սակայն, այս ամենով հանդերձ, Ադրբեջանը  «մոռանում» է առավել ծանրակշիռ փաստարկների մասին, որ նրանց հրամցնում են միջազգային վերլուծաբանները` հիշեցնելով  ադրբեջանական   նավթային պաշարների անսպառ չլինելու մասին:

Այսպես. 2007թվականին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ներկայացնելով նավթի համաշխարհային հաստատված պաշարները, փաստում է, որ նավթի համաշխարհային խոշորագույն պաշարը կուտակված է Մերձավոր Արևելքում, որը համաշխարհային պաշարի ավելի քան 61 տոկոսն է կազմում:  Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա չնայած այս պահին նավթային արդյունաբերությունից սպասվող եկամուտները գնալով աճում են, սակայն դա բնավ չի խոսում   նավթային պաշարների անսպառ լինելու մասին: Արևմտյան  վերլուծաբանները    ադրբեջանական նավթահորերի շահագործման և շահույթի ստացման  գագաթնակետ համարում են  2010 թվականը, միաժամանակ մատնանշում, որ 2010-ից հետո արտահանման ծավալները կտրուկ նվազելու են:  Եվ այսպես, Ադրբեջանի ղեկավարության ոգևորության աղբյուր հանդիսացող սև վառելիքի պաշարները կսպառվեն 2024 թվականին, որից հետո Ադբեջանը ստիպված կլինի դիմել աշխարհի հզորների օգնությանը, որի ներկայացուցիչներն այսօր դեռ  «բարի աչքով» են նայում նավթարդյունաբերող Ադրբեջանին: Այդ պահից սկսած` իրեն նավթային հսկա համարող Ադրբեջանին,  այլևս լուրջ ֆիասկո կսպասվի:

Ասենք, որ Ադրբեջանն այսօր  ունի  տարբեր չափերի` շուրջ երկու տասնյակ նավթահորեր: Նավթահորերից երկուսի անվանումը արժանի է հիշատակման` «Ղարաբաղ» և «Նախչիվան»: Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր նավթային ռեսուրսներն այսօր բացահայտորեն ծառայեցնում է  քաղաքական խնդիրներ լուծելուն` նավթադոլարների «բույրով» փորձելով արժանանալ Արևմուտքի բարեհաճությանը:

Ի դեպ,   ադրբեջանական  նավթահորերի պաշարների սպառման մասին այսօր արդեն, գուցե և իրենցից անկախ, սկսել են խոսել հենց ադրբեջանցիները: Այսպես, սեպտեմբերի 16-ին, ադրբեջանական «Զերկալո» թերթի տեղեկացմամբ, Շահդենիսում դադարեցվել է գազի արդյունահանումն ու արտահանումը: Ի՞նչն է պատճառը: Այսպես.  SOCAR պետական նավթընկերության ներկայացուցիչը գազի մատակարարման դադարեցումը պատճառաբանել է  նորոգման աշխատանքներով: Սակայն ասվածին հաջորդել է վերջինիս կողմից արված հակասական հայտարարությունները: Պաշտոնատար անձը մի կողմից ասել է, թե  նորոգման աշխատանքների ավարտից  հետո նավթի արտահանումը կվերսկսվի, սակայն մյուս կողմից էլ վրա է բերել, թե ամենևին  չի բացառվում, որ արտահանումն ընդհանարպես կդադադրեցվի ու   նավթահորն ամբողջությամբ կկոնսերվացվի:   Ադրբեջանական լրատվամիջոցը`«Զերկոլոն», ակնհայտորեն  շրջանցում է  SOCAR-ի պետական ներկայացուցչի տարածած տեղեկատվության մեջ առկա հակասությունը, ինչպես նաև  ձեռնպահ է մնում հստակ պարզաբանումներ տալուց, թե, ի  վերջո, մեկ շաբաթյա վերանորոգման աշխատանքներից հետո հանքահորը կվերագործարկվի՞, թե՞ ամբողջությամբ կկոնսերվացվի: Մինչդեռ իրողությունն այն է, որ Շահդենիսի հանքահորի պաշարներն արդեն իսկ սպառվում են:

Ադրբեջանական քարոզչամեքենան, որ աշխարհին    ներկայացրել է ադրբեջանական նավթային ծավալների հզորության մասին «վկայող» ինչ-ինչ կեղծ փաստեր, այսօր հայտնվել է բավական անհարմար վիճակում, քանի որ  այլևս հոդս են ցնդում ադրբեջանական նավթային պաշարների մասին հյուսված ադրբեջանական հեքիաթները:

Այնպես որ, ադրբեջանցի քոչվորներին խորհուրդ կտայինք` իրենց իսկ ձեռքով սարքած նավթային միֆից վեր-վեր չթռչել, ի վերջո, մոտ է (մնացել է ընդամենը երկու տասնամյակ) ադրբեջանական նավթային երազի վերջնաժամկետը:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`