Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում կարող է ազգությամբ թուրք առաջադրվել
Թուրքիայում բնակվող ազգությամբ թուրք սրտաբան, պրոֆեսոր Մեհմեդ Օյզը պատրաստվւմ է իր թեկնածությունը ներկայացնել 2010թ. նոյեմբերին Նյու Յորքի կամ Նյու Ջերսի նահանգապետի ընտրություններին: Թուրքական «Վաթան» թերթը այս առիթով հարցազրույց է վերցրել Թուրքիայում բնակվող նրա հորից` Մուստաֆա Օյզից: Նա հաստատել է այդ լուրը` տեղեկացնելով, որ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում այդ ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ: Ավելին, վստահեցրել է, որ իր որդու թեկնածությունը պաշտպանում են ԱՄՆ-ի հունական և հայկական համայնքները, ինչպես նաև նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը և այլ քաղաքական գործիչներ: Մուստաֆա Օյզը ասել է. «Հնարավոր է որ նա սենատոր դառնա, մի օր էլ ԱՄՆ-ի նախագահ, ինչը թուրքերի համար շատ լավ կլինի»:
Պետք է նշել, որ մինչ օրս Մուստաֆա Օյզի թեկնածության առաջադրման վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել:
ArmAr.am












